FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  54

Ժամկետները կատարողական վարույթում։ Կատարողական գործողությունների կատարման ժամանակը.
1. Ի լրումն առանձին կատարողական գործողությունների կատարման կամ հարկադիր կատարողի որոշումների ընդունման համար սույն օրենքով կամ սույն օրենքով սահմանված դեպքերի՝ հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված ժամկետների՝ հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթն իրականացնել առավելագույն սեղմ ժամկետում (ողջամիտ ժամկետում)։ Վարչական վարույթի առավելագույն ժամկետը կատարողական վարույթում չի կիրառվում.
2. Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 8։00-ից մինչև 20։00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը` ի թիվս այլնի հաշվի առնելով նաև կատարողական վարույթի մասնակիցների առաջարկները.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված օրերին և ժամերին կատարողական գործողություններ թույլատրվում են, եթե`
    1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.
    2) պարտապանի մեղքով հնարավոր չէ դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին.
    3) անհրաժեշտ է ավարտել սահմանված ժամին սկսված կատարողական գործողությունները.
    4) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.
4. Հարկադիր կատարողը կարող է իր նախաձեռնությամբ կամ կատարողական վարույթի մասնակիցների միջնորդությամբ ողջամիտ ժամկետով հետաձգել կատարողական գործողությունները, եթե առկա են դրանց կատարումն արգելակող հանգամանքներ, ներառյալ կատարողական վարույթի մասնակիցներին վերաբերող հարգելի պատճառներ, ինչպես նաև սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում.
5. Սույն օրենքով սահմանված՝ օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ դրույթով.
6. Եթե սույն օրենքով որևէ գործողության կատարման ժամկետ սահմանված չէ, ապա այդ ժամկետը սահմանում է հարկադիր կատարողը՝ հաշվի առնելով այդ գործողության կատարման համար անհրաժեշտ և բավարար ժամանակը։