FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ. Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն են`
    ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում վտանգավոր ձեռնարկությունների ու արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը` բնակչության պաշտպանության տեսանկյունից.
    բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունը` անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով.
    գ) վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը.
    դ) շրջակա բնական միջավայրի, տարածքների և օբյեկտների` ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության կազմակերպումը.
    ե) գյուղատնտեսական գործունեության կայունության ապահովումը.
    զ) բնակչության ուսուցման կազմակերպումը.
    է) օրենքով նախատեսված այլ միջոցառումներ: Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: