Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննությունը. 1. Հայտն ստանալու թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն անցկացնում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության փորձաքննություն՝ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար. 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայտի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝ 1) հայտը համապատասխանում է ներկայացման թվականի դրությամբ սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը, սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, սահմանում է հայտի ներկայացման թվականը. 2) հայտը չի համապատասխանում ներկայացման թվականի դրությամբ սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին և նրան առաջարկում է ծանուցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կատարել պահանջվող ուղղումները. 3. Եթե հայտատուն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ 1) սահմանված ժամկետում ուղղում է հայտնաբերված անճշտությունները, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է անճշտությունների ուղղման թվականով. 2) սահմանված ժամկետում չի ուղղում հայտնաբերված անճշտությունները, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին տասնօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն. 4. Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտի տվյալները մուտքագրում է համապատասխանաբար աշխարհագրական նշումների հայտերի հիմնապաշար կամ ծագման տեղանունների հայտերի հիմնապաշար կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի հիմնապաշար. 5. Հայտի ներկայացման թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը փորձաքննություն է անցկացնում հետևյալ հիմքերով՝ 1) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջներին հայտի համապատասխանության. 2) սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տեխնիկական հատկորոշումներին հայտի համապատասխանության. 3) սույն օրենքով և կառավարության սահմանած պահանջներին հայտին կցված փաստաթղթերի համապատասխանության. 4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը՝ 1) համապատասխանում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ըստ էության փորձաքննության անցկացման մասին և այդ մասին ծանուցում է հայտատուին՝ նշելով նաև հայտի ներկայացման թվականը. 2) չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է հայտնաբերված անճշտությունների մասին և առաջարկում եռամսյա ժամկետում ուղղել դրանք. 7. Եթե սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն ծանուցման արդյունքում հայտատուն սահմանված ժամկետում չի ուղղում անճշտությունները կամ դիմում չի ներկայացնում սահմանված ժամկետի երկարաձգման մասին, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։ |