Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 20 Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը. 1. Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով. 2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. 3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի. 4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է վարչապետը. 4.1. Մինչև վարչապետի կողմից քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին Կառավարություն ներկայացնելը՝ վարչապետի աշխատակազմը, իսկ մինչև քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուներին քննչական կոմիտեի նախագահի կողմից վարչապետին ներկայացնելը քննչական կոմիտեի նախագահը թեկնածուների կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով քսանօրյա ժամկետում խորհրդատվական բնույթի եզրակացություն ստանալու նպատակով. 4.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննչական կոմիտեի նախագահի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է վարչապետին, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ քննչական կոմիտեի նախագահին. 4.3. Վարչապետի կողմից քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին Կառավարություն ներկայացնելու, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուներին քննչական կոմիտեի նախագահի կողմից վարչապետին ներկայացնելու հետ մեկտեղ ներկայացվում են նաև թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները. 5. Կառավարությունը և վարչապետը համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին պաշտոնից ազատում է սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 20 6. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների, բաժինների և կայազորային քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների բաժինների կազմում գործող քննիչներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքով սահմանված կարգով ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից. 7. Քննչական կոմիտեի մյուս ծառայողներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակից. 8. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատում է սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: |