FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  81

Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում. Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ ձևից: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին և ջրօգտագործողներին պետական բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների չափերը: Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրային համակարգերի պահպանման և տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը: Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներին կամ ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով: Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝
    1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը.
    2) հավասարության ապահովումը և խտրականության բացառումը.
    3) թափանցիկության ապահովումը.
    4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը.
    5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը: Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը սույն օրենսգրքով նախատեսված ֆինանսական օգնություն ստանալու իրավունք չունի: Կառավարությունը սահմանում է ֆինանսական օգնության տրամադրման կարգը, որը պետք է ներառի՝
    1) ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը.
    2) ֆինանսական օգնություն ստանալու համար հայտերի (դիմումների) ներկայացման կարգը.
    3) ֆինանսական օգնության օգտագործման պայմանները և կանոնները: