Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 337 Եզրափակիչ ելույթների բովանդակությունը և կարգը. 1. Կողմերի եզրափակիչ ելույթները բաղկացած են հանրային մեղադրողի և պաշտպանի ճառերից: Եթե դատական վարույթին պաշտպան չի մասնակցում, եզրափակիչ ելույթով հանդես է գալիս մեղադրյալը. 2. Եզրափակիչ ելույթով կարող են հանդես գալ նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, գույքային պատաuխանողը կամ նրա ներկայացուցիչը` այդպիսի միջնորդություն հարուցելու դեպքում. 3. Եզրափակիչ ելույթներն սկսվում են հանրային մեղադրողի ճառով, ապա ելույթ են ունենում մեղադրանքի կողմի մյուս ներկայացուցիչները: Դրանից անմիջապես հետո եզրափակիչ ելույթով հանդես են գալիս պաշտպանության կողմի ներկայացուցիչները. 4. Եթե եզրափակիչ ելույթներով հանդես են գալու մի քանի հանրային մեղադրող, պաշտպան, մեղադրյալ, տուժող, գույքային պատաuխանող կամ նրանց ներկայացուցիչներ, ապա նախագահողը տվյալ անձանց առաջարկում է որոշել իրենց ելույթների հաջորդականությունը: Եթե նշված անձինք համաձայնության չեն գալիu եզրափակիչ ելույթների հաջորդականության հարցում, ապա այն որոշում է դատարանը. 5. Իրենց ելույթներում կողմերն իրավունք չունեն հիմնվելու այնպիuի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել նախքան եզրափակիչ ելույթները սկսելը կամ ճանաչվել են անթույլատրելի, բացառությամբ սույն օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի. 6. Նախագահողն իրավասու է ընդհատելու ելույթ ունեցող անձին, եթե նա անդրադառնում է վարույթին չառնչվող հանգամանքների կամ նախքան եզրափակիչ ելույթներն սկսելը չհետազոտված կամ անթույլատրելի ճանաչված ապացույցների. 7. Եզրափակիչ ելույթով հանդես եկած յուրաքանչյուր անձ բոլոր ելույթների ավարտից հետո իրավունք ունի մեկ անգամ հակիրճ իր նկատառումները ներկայացնելու դրանցում արծարծված հարցերի վերաբերյալ: Այդպիսի իրավունքից վերջինը օգտվում են պաշտպանը և մեղադրյալը: |