FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7.6

Վարչական ակտի հասցեատեր սեփականատիրոջ (լիզինգառուի) տրանսպորտային միջոցի հետախուզումը.
1. Եթե վարչական ակտի հասցեատեր ֆիզիկական անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և նրան սեփականության (լիզինգի) իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով մեկ տարվա ընթացքում կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3 խախտում, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորների ձևով, և սեփականատերը (լիզինգառուն) այդ 3 խախտումները այլ անձի կողմից կատարված լինելու փաստը չի ապացուցել, ապա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սեփականություն կամ լիզինգի առարկա, և վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և սույն մասով նախատեսված 3 խախտումները տվյալ տրանսպորտային միջոցով այլ անձի կողմից կատարված լինելու փաստը նա չի ապացուցել, ապա տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում.
2. Հետախուզումը դադարեցվում է տրանսպորտային միջոցը հայտնաբերելիս, իսկ տրանսպորտային միջոցն անհապաղ վերադարձվում է սեփականատիրոջը (լիզինգառուին), եթե սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: Հետախուզումը դադարեցվում է նաև այն դեպքում, եթե մինչև տրանսպորտային միջոցը հայտնաբերելը սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: