FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  33

Խնամակալություն և հոգաբարձություն.
1. Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության համար: Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում է նաև նրանց դաստիարակելու նպատակով: Դրան համապատասխան, խնամակալների և հոգաբարձուների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանիքի մասին օրենսգրքով.
2. Խնամակալները և հոգաբարձուներն առանց հատուկ լիազորության հանդես են գալիս իրենց խնամարկյալների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում.
3. Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում են նրանց ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահասներն այլ պատճառներով մնացել են առանց ծնողական խնամքի, մասնավորապես, երբ ծնողները խուսափել են նրանց դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից: