Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 503 Ապրանքի համար նախապես վճարելը. 1. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է գնորդի պարտականությունը` մինչև վաճառողից ապրանքն ստանալը լրիվ կամ մասնակի վճարել ապրանքի համար (նախնական վճար), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե պայմանագրով նման ժամկետ նախատեսված չէ, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում. 2. Ապրանքի համար նախապես վճարելու պարտականությունը գնորդի կողմից չկատարվելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները. 3. Այն դեպքում, երբ նախապես գումար ստացած վաճառողը սահմանված ժամկետում չի կատարում ապրանքը հանձնելու պարտականությունը (հոդված 473), գնորդն իրավունք ունի պահանջել հանձնելու վճարված ապրանքը կամ վերադարձնելու ապրանքի համար նախապես վճարված գումարը. 4. Այն դեպքում, երբ վաճառողը չի կատարում նախապես վճարված ապրանքը հանձնելու պարտականությունը, և այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, նախապես վճարված գումարին ենթակա են վճարման սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրով ապրանքը պետք է հանձնվեր, մինչև ապրանքը գնորդին հանձնելու կամ նրան նախապես վճարված գումարը վերադարձնելու օրը: Պայմանագրով կարող է նախատեսվել նախապես վճարված գումարը գնորդից ստանալու օրվանից այդ գումարից վաճառողի` տոկոսներ վճարելու պարտականությունը: |