FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  760

Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար.
1. Կապալառուն նախագծային և հետազոտական աշխատանքների պայմանագրով պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերն անպատշաճ կազմելու և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար` ներառյալ նախագծային փաստաթղթերի ու հետազոտական աշխատանքների տվյալների հիման վրա ստեղծված օբյեկտի շինարարության, ինչպես նաև հետագայում դրա շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները.
2. Նախագծային փաստաթղթերում կամ հետազոտական աշխատանքներում թերություններ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուի պահանջով կապալառուն պարտավոր է անհատույց վերափոխել նախագծային փաստաթղթերը և, համապատասխանաբար, իրականացնել լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հատուցել պատվիրատուին պատճառված վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով: