FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  25

Փորձաշրջանի արդյունքների ամփոփումը.
1. Փորձաշրջանի ավարտից հետո ունկնդիրը, փորձաշրջանի ղեկավարի հաստատմամբ, Ռեկտորին է ներկայացնում փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ Խորհրդի սահմանած ձևի հաշվետվություն.
2. Փորձաշրջանի ավարտին, իսկ անհատական ծրագրով նախատեսված դեպքերում՝ նաև փորձաշրջանի ընթացքում, ղեկավարը Ռեկտորին է հանձնում Խորհրդի սահմանած ձևի գնահատագիր, որով փորձաշրջանի ընթացքում ունկնդրի գործունեության արդյունքների, նրա դրսևորած գործնական և անձնական հատկանիշների նկարագրությամբ ունկնդրի փորձաշրջանը գնահատում է դրական կամ բացասական.
3. Ունկնդիրը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու իր գնահատագրին և փորձաշրջանի գնահատականը կարող է բողոքարկել Խորհուրդ՝ գնահատագրին ծանոթանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում: