Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 26 ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ և ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ. Պետական սահմանի անցման կետերում ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման տեղն ու տևողությունը որոշում են օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ավտոմոբիլային կայանի և տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարները` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ: Մաքսային հսկողություն, սահմանային վերահսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթ իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել: Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող տրանսպորտային միջոցներ ուղևորների նստելն ու դրանցից իջեցնելը, ինչպես նաև բեռնումն ու բեռնաթափումն իրականացվում են սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ: Տրանսպորտային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, տրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք սահմանապահ զորքերի ներկայացուցչի կամ մաքսային մարմինների պահանջով պարտավոր են զննման նպատակով բացել կնքված վագոնները, ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները և դրանցով տեղափոխվող բեռները: Ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են Հայաստանի Հանրապետությունից մեկնել և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել, ինչպես նաև փոխել կայանման տեղը միայն սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ: |