FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  91

Ազդագիրը.
1. Ֆոնդի, բացառությամբ բաց ֆոնդի, ազդագրի կառուցվածքի, կիրառելիության ժամկետի, գրանցման, հրապարակման և ազդագրի հետ կապված այլ իրավահարաբերությունների վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները: Ֆոնդի թողարկած արժեթղթերի ազդագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով.
2. Բաց ֆոնդերի կանոնները (կանոնադրությունը) դիտվում են որպես ազդագիր, որի վրա չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթները: Բաց ֆոնդի կառավարիչը պարտավոր է ապահովել ֆոնդի կանոնների (կանոնադրության) մշտապես մատչելիությունը ներդրողների համար: Սույն մասով նախատեսված ֆոնդի կանոնների (կանոնադրության) մատչելիության ապահովման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ֆոնդի կանոնների (կանոնադրության) հրապարակմանը վերաբերող պահանջներ: