Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը. 1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է ծառայողական քննության կարգին համապատասխան. 2. Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև. 3. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն երեք անդամ. 4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և (կամ) այլ սահմանափակումների և (կամ) վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների և (կամ) շահերի բախման կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. 5. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին. 6. Քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովն առաջարկում է բարեվարքության հարցերով կազմակերպչին տվյալ ծառայողական քննության շրջանակներում կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ: |