FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  90

Ներդրումային ընկերության լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում).
1. Ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու ներդրումային ընկերության լուծարման մասին, եթե ներդրումային ընկերությունը կատարել է ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները, և ներդրումային ընկերությունն ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար.
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ ներդրումային ընկերության լուծարման դեպքում ընդհանուր ժողովի կողմից ընդունվում է որոշում՝ նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել ներդրումային ընկերության հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ ներդրումային ընկերությունը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները.
5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ներդրումային ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում ներդրումային ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդների հետ կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ.
6. Հաճախորդների հետ կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  90

7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո ներդրումային ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին.
9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են ներդրումային ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, կամ ներդրումային ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները.
10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև ներդրումային ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: