FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (այսուհետ` ՀԱՕԿ) գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում: Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀԱՕԿ-ը մշակում և իրագործում է բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը: ՀԱՕԿ-ը գործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիային, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: ՀԱՕԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավաքականների և մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության հավաքականները և մարզիկներն օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո: Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները: ՀԱՕԿ-ը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը: ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է մեր երկրում: Հայաստանի օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ՀԱՕԿ-ի թույլտվությամբ և պայմաններով: ՀԱՕԿ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պետական բյուջեի նպատակային հատկացումների, ֆինանսական սեփական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների հաշվին: ՀԱՕԿ-ը, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը սպորտում դոպինգի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանատու է սպորտում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցության համար` օլիմպիական խարտիայի և միջազգային չափորոշիչներին համապատասխան: