Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 31.6 Միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունը պետական մակարդակով. 1. Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն ու վերահսկումն իրականացնում է կարգավորող մարմինը. 2. Կարգավորող մարմինը՝ 1) գնահատում է իրավաբանական անձանց կողմից ներկայացված միջուկային նյութերի հաշվառման նպատակով իրականացված գրանցումները և հաշվառման հաշվետվությունները, վերլուծում ստացված տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը. 2) սահմանում է միջուկային նյութերի հաշվառման գրանցումների և հաշվառման հաշվետվությունների ձևի և բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև միջուկային նյութերի ֆիզիկական գույքագրման նկատմամբ պահանջները. 3) գրանցումների և հաշվետվությունների հիման վրա վարում է միջուկային նյութերի պետական ռեգիստրը, որը միջուկային նյութերի հաշվառման հիմնական փաստաթուղթն է: Պետական ռեգիստրից օգտվելու կարգը սահմանում է կարգավորող մարմինը. 4) վարում է միջուկային նյութի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտու գրանցամատյան. 5) կազմում է միջուկային նյութի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտու միջուկային նյութերի հաշվառման հաշվետվությունները. 6) ԱԷՄԳ-ի հետ համատեղ որոշում է տվյալ միջուկային նյութերի նկատմամբ երաշխիքների կիրառման սկիզբը, կիրառումից ազատելը և վերսկսելը. 7) միջոցներ է ձեռնարկում վերացնելու միջուկային նյութերի հաշվառման հետ կապված թերությունները և դրանց պատճառները. 8) Երաշխիքների կիրառման համաձայնագրից ու Լրացուցիչ արձանագրությունից բխող միջուկային նյութերի հաշվառման հաշվետվություններ ու տեղեկատվություն է ներկայացնում ԱԷՄԳ. 9) համակարգում է ԱԷՄԳ-ի կողմից իրականացվող ստուգումների նախապատրաստման և անցկացման հետ կապված կազմակերպական հարցերը. 10) Երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան՝ հաշվառման կասեցման վերաբերյալ հայտը ներկայացնում է ԱԷՄԳ. 11) Լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող հայտարարագրում ներառում է տեղեկություններ կասեցված միջուկային նյութերի կատեգորիայի, քանակի և գտնվելու վայրի մասին. 12) կասեցված միջուկային նյութերի արտահանման դեպքում դիմում է ԱԷՄԳ՝ կասեցման վերացման և երաշխիքների կիրառման վերականգնման համար. 13) Երաշխիքների կիրառման համաձայնագրին համապատասխան՝ հաշվառման դադարեցման վերաբերյալ հայտը ներկայացնում է ԱԷՄԳ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 31.6 14) եթե միջուկային նյութը, որի հաշվառումը դադարեցվել է, պլուտոնիում կամ բարձր հարստացված ուրան պարունակող միջին կամ բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոն է, ապա կարգավորող մարմինը դրանց վերաբերյալ Լրացուցիչ արձանագրությամբ սահմանված ձևի և բովանդակության հաշվետվություն է ներկայացնում ԱԷՄԳ. 15) անցկացնում է միջուկային նյութերի հաշվառմանն ուղղված ստուգումներ. 3. Ստուգումները կազմակերպվում և իրականացվում են սույն օրենքի 17.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով. 4. Ստուգման ժամանակ կարգավորող մարմինը ստուգում է՝ 1) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի և տրված լիցենզիաների, կարգադրագրերի պահանջների կատարումը. 2) միջուկային նյութերի նպատակային օգտագործումը. 3) լիցենզավորված անձի՝ միջուկային նյութերի հաշվառման համակարգի իրականացման կարողությունը. 4) միջուկային նյութի հաշվեկշռի գոտիներում միջուկային նյութի ֆիզիկական առկայությունը. 5) միջուկային նյութերի հաշվառման ու հսկման որակի ապահովման ծրագրի կատարումը: |