FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ.
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը.
2. Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը.
3. Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման.
4. Սեփականատեր (իրավատեր) չհամարվող աճուրդի կազմակերպիչը փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը (իրավատիրոջը)` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան հաշվանցելով իր կատարած ծախսերը.
5. Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: