FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները. ջրօգտագործողների ընկերություն (այսուհետ` Ընկերություն)` սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների կողմից ստեղծվող կազմակերպություն. ջրօգտագործողների միություն (այսուհետ` Միություն)` սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների ընկերությունների կողմից ստեղծվող կազմակերպություն. ոռոգման համակարգեր` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ. սպասարկման տարածք` Միության կամ Ընկերության կողմից սպասարկվող աշխարհագրական տարածք, որը գտնվում է նրանց կողմից շահագործվող ոռոգման համակարգի սպասարկման տակ. սպասարկման ենթատարածք` Ընկերության սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ներառում է ոռոգման մեկ ներտնտեսային ցանց. հիդրոմիավոր` սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ոռոգման ջուր է ստանում մեկ ջրաղբյուրից, գլխամասային կառուցվածքից կամ ջրթողից. ներկայացուցչական գոտի` Ընկերության սպասարկման տարածքի մաս, որի ջրօգտագործողներն իրենց կազմից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում Ընկերության ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար. ոռոգման ոլորտում ջրօգտագործող` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ոռոգում իրականացնելու նպատակով իր սպասարկման տարածքի ջրամատակարարի հետ սահմանված կարգով կնքել է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր. ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ` ջրօգտագործողներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են վարկավորումը, գյուղատնտեսական ներդրանքները, գյուղատնտեսության և ոռոգման ընդլայնումը, ուսուցումը, իրավական, հաշվապահական, անկախ աուդիտ ապահովելը և տեխնիկական հարցերով խորհրդատվությունը, սարքավորումների և համակարգչային ծրագրերի տրամադրումը և այլն: