Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 124 Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցումը և այդ ապրանքների բացթողման ժամկետի վերականգնումը. 1. Եթե մաքսային մարմինն այնպիսի մաքսային գործառնություններ կատարելիս, որոնք կապված են այնպիսի մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու հետ, որոնք ընդգրկված են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով, հայտնաբերում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավունքների խախտման նշաններ, ապա այդ ապրանքների բացթողումը կասեցվում է 10 (տասը) աշխատանքային օր ժամկետով. 2. Իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի խնդրանքով այդ ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի կողմից, բայց ոչ ավելի, քան 10 (տասը) աշխատանքային օրով, եթե իրավատերը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձը դիմել է լիազորված մարմիններին իրավատիրոջ իրավունքների պաշտպանության ակնկալիքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում. 3. Ապրանքների բացթողման ժամկետի կասեցման և ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետի երկարաձգման մասին որոշումներն ընդունվում են մաքսային մարմնի ղեկավարի (պետի) կամ նրա կողմից լիազորված անձի կողմից. 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են սույն Օրենսգրքի 4-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 124 5. Մաքսային մարմինը, մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ, հայտարարատուին և իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին տեղեկացնում է այդպիսի կասեցման, կասեցման պատճառների և ժամկետների մասին, ինչպես նաև հայտարարատուին հայտնում է իրավատիրոջ և (կամ) նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) և գտնվելու վայրը (հասցեն), իսկ իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին՝ հայտարարատուի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) և գտնվելու վայրը (հասցեն). 6. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու ժամկետը լրանալուն պես այդ ապրանքների բացթողման ժամկետը վերականգնվում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային մարմին են ներկայացվում ապրանքների առգրավման, դրանց վրա արգելանք դնելու կամ բռնագրավելու մասին հավաստող փաստաթղթեր կամ այլ փաստաթղթեր՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 7. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կասեցնելու մտավոր սեփականության այնպիսի օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը, որոնք ընդգրկված չեն անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով, առանց իրավատիրոջ դիմումի՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 8. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավատերը պատասխանատվություն է կրում սույն հոդվածին համապատասխան ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու արդյունքում մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների հայտարարատուին, սեփականատիրոջը, ստացողին պատճառված գույքային վնասի (կորստի) համար, եթե իրավատիրոջ իրավունքների խախտում չի բացահայտվել: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 124 9. Ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին որոշումը ենթակա է վերացման՝ մինչև ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետի լրանալը հետևյալ դեպքերում՝ 1) իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի կողմից մաքսային մարմին դիմում է ներկայացվել այդ որոշումը վերացնելու վերաբերյալ. 2) մտավոր սեփականության օբյեկտը հանվել է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրից կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրից, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով. 3) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում. 10. Ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վերացվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի) կամ նրա կողմից լիազորված անձի կողմից. 11. Ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վերացնելուց հետո այդ ապրանքների բացթողման ժամկետը վերականգնվում է: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ այդպիսի ապրանքների բացթողման ժամկետը չի վերականգնվում. 12. Մաքսային մարմինը հայտարարատուին, իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին տրամադրում է տեղեկատվություն այն ապրանքների վերաբերյալ, որոնց բացթողման ժամկետը կասեցնելու մասին ընդունվել է որոշում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով. 13. Հայտարարատուի, իրավատիրոջ կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձի կողմից ստացված տեղեկատվությունը, սույն հոդվածին համապատասխան, համարվում է կոնֆիդենցիալ և չպետք է հրապարակվի նրանց կողմից, չպետք է փոխանցվի երրորդ անձանց, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմիններին՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 124 14. Մաքսային մարմնի թույլտվությամբ հայտարարատուն, իրավատերը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձն իրավունք ունեն փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու այն ապրանքներից, որոնց բացթողման ժամկետը կասեցնելու մասին ընդունվել է որոշում, այդ թվում՝ դրանց ուսումնասիրությունն անցկացնելու համար, ինչպես նաև այդ ապրանքները տեսազննելու, լուսանկարելու կամ որևէ այլ կերպ արձանագրելու. 15. Ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին և ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետի երկարաձգման մասին որոշումները ձևակերպելու, հայտարարատուին, իրավատիրոջը կամ նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձին այդպիսի որոշումներ ընդունելու մասին տեղեկացնելու կարգը, ինչպես նաև ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին որոշումը վերացնելը ձևակերպելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |