Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 302 Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման մասին ընդհանուր դրույթները. 1. Սույն գլխով սահմանված են Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների, այդ թվում՝ փոստային առաքանիներով ուղարկվող և սույն հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունները՝ բացառությամբ Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների, ինչպես նաև խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների ժամանումը Միության մաքսային տարածք և այդ ապրանքների մեկնումը Միության մաքսային տարածքից իրականացվում են սույն Օրենսգրքի 14-րդ և 15-րդ գլուխներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները. 3. Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 302 4. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) օտարերկրյա ապրանքները (վերամշակման արդյունքները, թափոնները և մնացորդները) Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում այդ օտարերկրյա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման): Սույն կետի դրույթները չեն տարածվում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցների վրա, որոնք օգտագործվում են որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ. 5. Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա չեն՝ 1) Միության ապրանքները և սույն հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքները, որոնք օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվում են՝ համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու կամ առանց Միության անդամներ չհանդիսացող պետությունների նավահանգիստներ նավի մուտք գործելու (այսուհետ սույն գլխում՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու կամ այդ պետության նավահանգիստ նավի մուտք գործելու՝ օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող Միության ապրանքներ և օտարերկրյա ապրանքներ). |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 302 2) «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ տրանսպորտի ցանկացած տեսակով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքները, որոնք մեկնման վայր հասցնելու համար ենթակա են փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս. 3) Միության ապրանքները, որոնք օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվում են անդամ պետությունների տարածքներից դուրս գտնվող այն արհեստական կղզիներում, կայանքներում, կառույցներում (այսուհետ սույն գլխում՝ օբյեկտներ) շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության (շահագործման, օգտագործման) և կենսագործունեության ապահովման համար, որոնց նկատմամբ անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն. 4) Միության մաքսային տարածքի մնացած մասից օբյեկտներ նախկինում ներմուծված՝ Միության ապրանքները, ինչպես նաև անդամ պետությունների մայրցամաքային շելֆում տեղակայված օբյեկտներում արդյունահանված՝ Միության ապրանքները, ներառյալ՝ ածխաջրածնային հումքը և (կամ) դրանց վերամշակման արդյունքները. 6. Միության մաքսային տարածքի մի մասից այն տարածք փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար, որի նկատմամբ անդամ պետությունն ունի սուվերեն իրավունքներ և բացառիկ իրավազորություն, ներառյալ անդամ պետությունների մայրցամաքային շելֆը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա չեն օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող Միության ապրանքները՝ օբյեկտներում շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության (շահագործման, օգտագործման) և կենսագործունեության ապահովման համար, ինչպես նաև անդամ պետությունների տարածքի և օբյեկտների միջև ֆիզիկական անձանց և ապրանքների փոխադրումն իրականացնող օդանավերի և նավերի բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովելու նպատակով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 302 7. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ սույն հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան փոխադրվող Միության ապրանքների առնչությամբ կիրառվում են սույն գլխի դրույթները, որոնցով կարգավորվում են առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու կամ այդ պետության նավահանգիստ նավի մուտք գործելու՝ օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման կարգն ու պայմանները. 8. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն չի ծագում սույն հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում. 9. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման առանձնահատկությունները որոշվում են Հանձնաժողովի կողմից: |