Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 432 Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը և դրա տիպերը. 1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը (այսուհետ սույն գլխում՝ վկայական) կարող է լինել երեք տիպի. 2. Առաջին տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորին տրվում է սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք. 3. Երկրորդ տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորին տրվում է սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք. 4. Երրորդ տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորին տրվում է սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք. 5. Վկայականի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 6. Վկայականն ուժի մեջ է մտնում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և ունի գործողության անսահմանափակ ժամկետ. 7. Վկայականն ուժի մեջ մտնելու օրվանից լիազորված տնտեսական օպերատորն իրավունք ունի օգտվելու սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից. 8. Անդամ պետության այն մաքսային մարմինը, որը տրամադրել է վկայականը, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օր հետո այդ անձին և այդ անդամ պետության մաքսային մարմիններին, ինչպես նաև, սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան, այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին ներկայացվում է տեղեկատվություն լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու ամսաթվի և վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթվի վերաբերյալ: |