FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  47

Տոկոսները.
1. Տոկոսները վճարվում են ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման տրամադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի (վերաֆինանսավորման դրույքաչափի) 1/360-ի չափով՝ հետաձգման կամ տարաժամկետման յուրաքանչյուր օրվա համար: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները հաշվեգրելիս կիրառվում է վերաֆինանսավորման դրույքաչափը, որը գործում է վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից փաստացի օգտվելու համապատասխան ժամանակահատվածներում.
2. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետի հետաձգման դեպքում տոկոսները վճարվում են ոչ ուշ, քան հետաձգման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
3. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի տարաժամկետ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված տոկոսները կարող են վճարվել փուլ առ փուլ, սույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան տարաժամկետ վճարման համար նախատեսված ամբողջ ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
4. Միության մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ, 174-րդ հոդվածի 6-րդ, 175-րդ հոդվածի 2-րդ, 198-րդ հոդվածի 8-րդ, 208-րդ հոդվածի 10-րդ, 216-րդ հոդվածի 7-րդ, 225-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ, 226-րդ հոդվածի 3-րդ, 241-րդ հոդվածի 7-րդ և 247-րդ հոդվածի 6-րդ կետերով նախատեսված դեպքերում վճարվում են տոկոսներ՝ Միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան: