FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  33

Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները. Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար: Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում: Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) կամ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ուղարկելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում, իսկ բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ստանալուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով: Գյուտի իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ: Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում, առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  33

Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ: Եթե արտոնագիր կամ վկայագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական դիզայնների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոսով: Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով: Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում: