Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 141 Դատական նիստը. 1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի. 2. Եթե գործով ապացույցների հետազոտումը պահանջում է դատավարական գործողությունների կատարում այլ վայրում, ապա դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճից դուրս (արտագնա դատական նիստ): Արտագնա դատական նիստ կարող է անցկացվել ցանկացած վայրում. 3. Դատական նիստի ընդհանուր կանոնները տարածվում են նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության վրա՝ հաշվի առնելով դրանց քննության համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները: |