FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  36

Ուսումնասիրություն չսկսելը՝ ներմուծման աննշան ծավալների և գնագցման կամ լրավճարի նվազագույն չափի դեպքում.
1. Գնագցման առնչությամբ, անկախ սույն օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների դրույթներից, գնագցող համարվող ապրանքի և գնագցող ներմուծման մեջ մեղադրվող երկրի առնչությամբ ուսումնասիրություն չի նախաձեռնվում, եթե լիազոր մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունների քննությունից պարզվում է, որ այդ երկրից գնագցող համարվող ապրանքի ներմուծման ծավալն աննշան է, կամ գնագցման չափը նվազագույն է.
2. Որևէ երկրից գնագցող համարվող ապրանքի ներմուծման ծավալն աննշան է, եթե այն փոքր է Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքի և նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 3 տոկոսից, ընդ որում, ներմուծման 3 տոկոսից փոքր բաժին ունեցող ուսումնասիրության ենթակա երկրներից գնագցող համարվող ապրանքի ներմուծման միասնական ծավալը չի գերազանցում այդ ապրանքի և նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 7 տոկոսը.
3. Գնագցման չափը նվազագույն է, եթե այն փոքր է տվյալ ապրանքի արտահանման գնի 2 տոկոսից.
4. Լրավճարների առնչությամբ, անկախ սույն օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների դրույթներից, ուսումնասիրություն չի սկսվում, եթե լրավճարի չափը նվազագույն է, կամ եթե լրավճարված ներմուծման իրական կամ հնարավոր ծավալը կամ վնասն աննշան է.
5. Որևէ երկրից լրավճարված ապրանքի ներմուծման ծավալն աննշան է, եթե այն փոքր է Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքի և նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 3 տոկոսից, ընդ որում, 3 տոկոսից փոքր բաժին ունեցող ուսումնասիրության ենթակա երկրներից այդ ապրանքի միասնական ծավալը չի գերազանցում այդ ապրանքի և նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 7 տոկոսը.
6. Լրավճարի չափը նվազագույն է, եթե այն փոքր է ապրանքի միավորի արժեքի մեկ տոկոսից: