FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  98

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը.
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից: Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված չափից: 3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի.
4. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ պակասում է կանոնադրական կապիտալի` օրենքով սահմանված նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման.
5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները: