FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Չափման միջոցների փորձարկումը և տեսակի հաստատումը.
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման.
2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը.
3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա.
4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի և միջստուգաչափական ժամանակամիջոցի որոշման նպատակով.
5. Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցներով.
6. Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: