FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  168.1

Դատական ակտերի բողոքարկումը.
1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում.
2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը.
3. Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում.
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը.
5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները: