Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 791 Սակագների սահմանումը և վերանայումը. 1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը. 2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, կամ եթե Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ. 3. Ջրային ոլորտում իրականացվող գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի գործունեության սակագինը ուժի մեջ է մտնում Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետից. 4. Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում. 5. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև. 6. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ. 7. Լիցենզավորված անձի կողմից սակագնի սահմանման և վերանայման հայտը ներկայացնելու դեպքում Կարգավորող հանձնաժողովը հայտը քննարկում և որոշում է կայացնում հայտի փաթեթը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում. 8. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել սակագինը և սահմանել նոր սակագին՝ իր հաստատած կարգի համաձայն՝ ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից։ |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 791 9. Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին։ Լիցենզավորված անձը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գին, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, և եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին։ Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագնի իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները. 10. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գին կիրառվելու դեպքում լիցենզավորված անձը կիրառման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է այդ մասին Կարգավորող հանձնաժողովին. 11. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում Կարգավորող հանձնաժողովը կարող է կիրառել սակագնային կարգավորման այլ ձևեր և մեխանիզմներ: |