FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  87

Հակընդդեմ հայց ներկայացնելը.
1. Պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար.
2. Հայցը հակընդդեմ է, եթե`
    1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ 2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծում.
3. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։ Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, վերադարձնելը կամ հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժելը կատարվում է սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածներով սահմանված կարգով։ Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաև, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին.
4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման և պարտավորեցման հայցերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ և 28-րդ գլուխներով նախատեսված գործերով։ (87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով 23.06.16 ՍԴՈ-1289 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։)