FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  140

Դատավորի գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը.
1. Գնահատման արդյունքների վերաբերյալ կազմվում է որոշման նախագիծ, որը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր.
2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները.
3. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն ուսումնասիրում է գնահատման արդյունքների վերաբերյալ դատավորի նկատառումները և որոշում կայացնում գնահատման արդյունքների վերաբերյալ.
4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա դատավորի գործունեությունը գնահատում է բարձր, լավ, միջին կամ ցածր` հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման սանդղակները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են յուրաքանչյուր չափանիշով դատավորի գործունեության գնահատման ցուցիչները, յուրաքանչյուր ցուցիչով միավորը որոշելու մեթոդը, միավորների առավելագույն չափը, ինչպես նաև տվյալ ցուցիչով դատավորի գործունեության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթավորված տվյալների շրջանակը և դրանք հավաքելու կարգը.
5. Դատավորի գործունեության գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր չափանիշներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից դատավորին նշանակված գնահատականների միջինով.
6. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը: