FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  109

Ձերբակալումը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝
    1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
    2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.
    3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
    4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալվածին հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին բերելուց անմիջապես հետո ձերբակալում իրականացրած անձը կազմում է անձի ձերբակալման արձանագրություն.
3. Արձանագրության մեջ նշվում են`
    1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն.
    2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները, պատճառները և հիմքերը.
    3) ձերբակալում իրականացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը.
    4) անձին ազատությունից փաստացի զրկելու պահին կամ իրավասու մարմին բերելուց հետո կատարված անձնական խուզարկությամբ անձից վերցված առարկաների կամ փաստաթղթերի անվանումը և նկարագրությունը` առկայության դեպքում.
    5) ձերբակալվածի մարմնի կամ հագուստի վրա տեսանելի վնասվածքները` առկայության դեպքում, ինչպես նաև առերևույթ նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը.
    6) ձերբակալվածի հայտարարությունները.
    7) ձերբակալվածին իրավասու մարմին բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  109

4. Արձանագրությունն ստորագրում են ձերբակալում իրականացրած անձը և ձերբակալվածը: Ձերբակալվածի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ ամրագրվում են ինչպես այդ փաստը, այնպես էլ հրաժարվելու պատճառները: Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է ձերբակալվածին.
5. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաև մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների և պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն և վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը.
6. Ձերբակալման որոշմանը որպես դրա բաղկացուցիչ մաս կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին.
7. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալման որոշում կայացրած իրավասու անձը պարտավոր է ձեռնարկել ձերբակալվածի խնամքի տակ գտնվող անչափահաս կամ անաշխատունակ անձանց խնամքի կամ գույքի պահպանության համար անհրաժեշտ միջոցներ.
8. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի: Սակայն ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի, և նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում.
9. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը.
10. Սույն հոդվածի իմաստով՝ ձերբակալում իրականացնող անձ է համարվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը: