Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 334 Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելը. 1. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը. 2. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն հարուցելու դեպքում կողմը հիմնավորում է, թե լրացուցիչ ինչ ապացույց պետք է հետազոտվի` ինչ փաստական հանգամանք հաստատելու կամ հերքելու համար. 3. Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում: Միջնորդությունը բավարարվելու դեպքում ապացույցների հետազոտումը շարունակվում է. 4. Այն դեպքում, երբ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն չի հարուցվում, կամ այն որոշմամբ մերժվում է, դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու հարցը: Դատարանը միջոցներ է ձեռնարկում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու համար, եթե գտնում է, որ դա չանելը կասկածի տակ կդնի վարույթի արդարացիությունը: |