FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7.3

Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի առանձնահատկությունները.
1. Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե՝
    1) իրավախախտումն ամրագրվել է Բջջային հավելվածի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնելու իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզելու իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը.
    2) իրավախախտում ամրագրած տեսանյութը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում.
2. Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև Բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները.
4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգը խախտելու դեպքում վարչական մարմինը կարող է սահմանափակել Բջջային հավելվածում գրանցված անձանց էլեկտրոնային հաղորդում ուղարկելու իրավունքը մինչև երկու ամսով.
5. Վարչական մարմինը պարտավոր է Բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված) և հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող ֆիզիկական անձանց համար: