FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Խորհրդի նիստերը.
1. Խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն եռամսյակը մեկ.
2. Խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է կանոնադրությամբ.
3. Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամի, Ընկերության գործադիր տնօրենի (տնօրինության), ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև Ընկերության քվեարկող բաժնետոմսերի 5 կամ ավելի տոկոս ունեցող մասնակցի (մասնակիցների) գրավոր պահանջով.
4. Խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով՝ Ընկերության կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով` նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում: Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 10-րդ և 14-րդ կետերում նշված, ինչպես նաև Ընկերության հեռանկարային զարգացման կամ գործարար ծրագրի հաստատումը, խորհրդի նախագահի ընտրության հարցերը չեն կարող լուծվել խորհրդի հեռակա նիստերի ժամանակ.
5. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ.
6. Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում՝ խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

7. Խորհրդի նիստերի բոլոր հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն գործադիր տնօրենի պարտադիր մասնակցությամբ, բացառությամբ Ընկերության գործադիր տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նրա վարձատրության պայմանների վերաբերյալ հարցերի: Գործադիր տնօրենը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով.
8. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են՝
    1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
    2) նիստին մասնակցած անձինք.
    3) նիստի օրակարգը.
    4) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած յուրաքանչյուր խորհրդի անդամի.
    5) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
    6) նիստում ընդունված որոշումները.
9. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար.
10. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, որն ստորագրում է նիստում ընդունված որոշումները: Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար: