Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 500 Գնորդի` ապրանքն ընդունելու պարտականությունը. 1. Գնորդը պարտավոր է ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու ապրանքը կամ հրաժարվելու առուվաճառքի պայմանագիրը կատարելուց. 2. Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով. 3. Այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել ընդունելու ապրանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց: |