FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  757

Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները.
1. Պատվիրատուն նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավոր է կապալառուին հանձնել նախագծային առաջադրանքը, ինչպես նաև այլ ելակետային տվյալներ, որոնք անհրաժեշտ են նախագծային փաստաթղթեր կազմելու համար: Նախագծային աշխատանքներ կատարելու առաջադրանքը պատվիրատուի հանձնարարությամբ կարող է պատրաստել կապալառուն: Այդ դեպքում առաջադրանքը կողմերի համար պարտադիր է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից.
2. Կապալառուն պարտավոր է պահպանել նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար առաջադրանքում ու մյուս ելակետային տվյալներում պարունակվող պահանջները: