FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  23

Փորձաշրջանը.
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, իսկ քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սահմանվում է մեկ ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց, ինչպես նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի և օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը.
2. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսուցման ծրագրում նշված ուղղությունների.
3. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները: