FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  5

Ավիացիայի տեսակները. 1․ Ավիացիայի տեսակներն են քաղաքացիական ավիացիան և պետական ավիացիան.
2. Քաղաքացիական ավիացիան ներառում է առևտրային ավիացիան և ընդհանուր նշանակության ավիացիան.
3. Առևտրային ավիացիան առևտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղևորների, բեռի և փոստի կանոնավոր և ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար.
4. Կանոնավոր առևտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթերի համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ և վճարի դիմաց իրականացվող չվերթերն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար, ներառյալ` կանոնավոր չվերթերի հետ կապված ուղևորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթերը.
5. Ոչ կանոնավոր առևտրային փոխադրումները ներառում են առևտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը և գործարարական ավիացիան.
6. Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է`
    1) ոչ առևտրային գործարարական ավիացիան.
    2) ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիան.
    3) անձնական թռիչքները.
    4) հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիան, ներառյալ` գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիան.
7. Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։