Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 23 Սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը. Սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաև մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ: Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը: Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների շինարարությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |