FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  87

Միացման իրավական հետևանքները.
1. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած ներդրումային ընկերություններն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ միասին սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման.
2. Պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված ներդրումային ընկերության (ընկերությունների) գործունեության դադարման վերաբերյալ ներդրումային ընկերությունների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող ներդրումային ընկերությունը համարվում է վերակազմակերպված.
3. Միացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում պահպանվող ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման հայտ: