FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  9.2

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությունը.
1. Որպես ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական կազմակերպություններ՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության նպատակն է անձանց առողջության ամրապնդմանը և մարմնի բարեձևությանն ուղղված ծառայությունների մատուցումը.
2. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը ծանուցում է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմին իր գործունեության իրականացման մասին՝ գործունեության իրականացման ծանուցման մասին օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր ֆիթնես կենտրոնից կամ մարզասրահից գործունեության իրականացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը ծանուցում ստացած լինելու մասին պաշտոնական տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: