FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները.
1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են`
    1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները (այսուհետ` պատիժներ) կատարելը` օրենքով սահմանված կարգով.
    2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
    3) անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը.
    4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը.
    5) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը.
    6) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.
    7) կալանավորվածների և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.
    8) կալանավորվածների և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը.
    9) քրեակատարողական հիմնարկների ու մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների զարգացում ապահովելը.
    10) կալանավորվածների և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը:
    11) քրեակատարողական հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով դեպքի վայրը պահպանելը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը: Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաև օրենքով նախատեսված այլ խնդիրներ.
2. Քրեակատարողական ծառայության` խնդիրների իրականացման նպատակով ըստ ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը սահմանում է համապատասխան նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: