FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Վերականգնման աշխատանքների էությունը.
1. Ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնման փուլը միջանկյալ է արտակարգ սեյսմիկ իրավիճակի և վերակառուցման փուլերի միջև.
2. Վերականգնման աշխատանքները ենթադրում են՝
    1) սեյսմիկ վտանգի գնահատման գոյություն ունեցող քարտեզների վերանայում և նոր քարտեզների (այդ թվում՝ սեյսմամիկրոշրջանացման) կազմում.
    2) երկրաշարժի գոտում գտնվող բնակավայրերի վերականգնման ծրագրի և գլխավոր հատակագծի առկայություն.
    3) երկրաշարժի գոտում սեյսմակայուն շինարարության ռազմավարության մշակում.
    4) պահպանված շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի գնահատում, դրանց շահագործման նպատակով երաշխավորագրի հանձնում.
    5) բարձր վթարային և ավերված շինությունների հեռացում և հրապարակի մաքրում.
    6) նոր բնակավայրերի, բնակելի շրջանների, շենքերի կառուցում.
    7) արդյունաբերության, մշակույթի, կենցաղի, առողջապահության, կրթության և գիտության օբյեկտների, կենսաապահովման ուղիների, պաշտամունքային կառույցների վերականգնում.
    8) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում: