Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Փորձաքննությունը. 1. Փորձաքննությունն սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։ Էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու անհնարինության դեպքում փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է թղթային տարբերակով։ Ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության փորձաքննության գործընթացում փաթեթի ներկայացման, փաթեթի վերադարձման, փաթեթի լրամշակման վերադարձման, նախաձեռնողին ծանուցման, փորձաքննությունից հրաժարման, փորձաքննության կասեցման կամ երկարաձգման փաստաթղթաշրջանառությունը լիազոր մարմինը և նախաձեռնողն իրականացնում են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի միջոցով. 2. Փաթեթը ներառում է՝ 1) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվությունը․ 2) նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը. 3) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների)` սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի, որը հավաստվում է լիազոր մարմնի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին հարցում կատարելու միջոցով. 4) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները). 3. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաքննություն սկսելը նախաձեռնողը ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող պարզաբանումներ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր դիմել լիազոր մարմին։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր պատասխանում է նախաձեռնողին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 4. Լիազոր մարմինը ներկայացված փաթեթը դրանք լիազոր մարմին մուտքագրելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է նախաձեռնողին (ընդերքօգտագործման դեպքում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին), եթե այն չի պարունակում ՇՄԱԳ հաշվետվությունը և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կամ պարունակում է ձևական կամ ոչ բովանդակային անճշտություններ կամ թերություններ, կամ վճարված չէ պետական տուրքը՝ նշելով վերադարձման պատճառը. 5. Նախաձեռնողը մինչև պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը կարող է հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից՝ այդ մասին գրավոր դիմելով լիազոր մարմին։ Այս դեպքում պետական տուրքը վերադարձման ենթակա չէ. 6. Նախատեսվող գործունեությունն անդրսահմանային ազդեցության համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է նախաձեռնողին. 7. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործընթացում ներգրավում է գործընթացի մասնակիցներին: ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունն ուղարկվում է կարծիքների՝ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ։ Նշված մարմինների կողմից առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական. 8. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը՝ տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ, նախաձեռնողի մասնակցությամբ իրականացնում է հանրային լսումների ծանուցում և հանրային լսում. 9. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործունեության ենթակա տարածքում իրականացնում է տեղազննման աշխատանքներ և դիտարկումներ՝ տարածքի առկա վիճակի և ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը պարզելու նպատակով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 10. Փաթեթում պարունակվող տեղեկատվության մեջ ոչ ձևական կամ բովանդակային անճշտություններ կամ թերություններ լինելու դեպքում կամ նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության միջև անհամապատասխանության դեպքում բոլոր անճշտությունների, թերությունների, անհամապատասխանությունների մատնանշմամբ պարզաբանող գրությամբ այն նախաձեռնողին (ընդերքօգտագործման դեպքում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին) վերադարձվում է լրամշակման: Լրամշակված փաթեթը նախաձեռնողը լիազոր մարմին է ներկայացնում պարզաբանող գրությունը լիազոր մարմնից ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում լրամշակման վերադարձված փաթեթի փորձաքննության ժամկետը համարվում է կասեցված մինչև նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը լիազոր մարմին մուտքագրվելու օրը։ 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած։ Լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է բացասական եզրակացություն. 11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում փաթեթն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացված համարվելու կամ բացասական եզրակացություն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին` նշելով բացասական եզրակացություն տալու հիմքերը. 12. Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության դեպքում, երբ փորձաքննության իրականացումն ուղղակիորեն կապված է նախաձեռնված քրեական վարույթի կամ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքների հետ, փորձաքննության ժամկետը համարվում է կասեցված։ Լիազոր մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է նախաձեռնողին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փորձաքննական գործընթացը վերսկսվում է, որի մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին. 14. Փորձաքննական գործընթացի արդյունքով կազմվում է պետական փորձաքննական եզրակացություն՝ հիմք ընդունելով հետևյալը. 1) հաշվետվությունների ամբողջականությունը և համապատասխանությունը հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթին․ 2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ընտրության հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով այլընտրանքային տարբերակները. 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը. 4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին համապատասխանությունը․ 5) հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթում ամրագրված բնապահպանական կառավարման պլանի, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի արդյունավետությունը. 6) գործընթացի մասնակիցների ծանուցման, հանրային լսումների ապահովման և կարծիքների դիտարկման արդյունավետությունը, հիմնավորվածությունը. 15. ՇՄԱԳ փորձաքննության ժամկետներն են՝ 1) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում` մինչև 80 աշխատանքային օր. 2) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում` մինչև 40 աշխատանքային օր. 16. Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու կամ այլ տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգել մինչև 30 աշխատանքային օրով, որի մասին ծանուցում է նախաձեռնողին՝ ծանուցման մեջ նշելով կատարվելիք լրացուցիչ աշխատանքի կամ ձեռք բերվող անհրաժեշտ տեղեկատվության մասին. 17. Սույն հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի փորձաքննության ժամկետում պետական փորձաքննական եզրակացություն չտրամադրվելու դեպքում պետական փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական տրամադրված, եթե փորձաքննությունն իրականացվել է սույն օրենքով ամրագրված բոլոր պահանջներին համապատասխան։ |