FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Ծննդի պետական գրանցման ընդհանուր դրույթները.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր անձի ծնունդ ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման.
2. Օտարերկրյա պետության տարածքում ծնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձի ծնունդ կարող է գրանցվել դիվանագիտական ծառայության մարմնում առանց ժամկետային սահմանափակման.
3. Երեխայի ծնողը պարտավոր է գրանցել երեխայի ծնունդը ոչ ուշ, քան երեխայի ծնվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
4. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդի վայրի կամ դրա մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ երեխայի գտնվելու վայրի սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի աշխատակցի դիմումի հիման վրա, ոչ ուշ, քան սույն օրենքով սահմանված ընկեցիկ կամ լքված երեխա ճանաչելու մասին իրավասու մարմնի կողմից փաստաթուղթն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
5. Տասնվեց տարին լրացած անձի ծննդի պետական գրանցումը կատարվում է իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում.
6. Տասնվեց տարին լրացած, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձը հաստատող փաստաթուղթ չստացած անձի, ինչպես նաև անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի ծննդի պետական գրանցումը կատարվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի կամ նրա բնակության վայրի համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա.
7. Սույն օրենքի իմաստով՝ ընկեցիկ է համարվում այն երեխան, որի ծնողները երեխայի ծննդի գրանցման դիմում ներկայացնելու պահին հայտնի չեն, և որը հայտնաբերվել է (գտնվել է) իր հնարավոր բնակության վայրում կամ դրանից դուրս.
8. Սույն օրենքի իմաստով՝ լքված է համարվում այն երեխան, որի ծնունդը տեղի է ունեցել բժշկական հաստատությունում, սակայն կենսաբանական ծնողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթը և լքել է երեխային:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

9. Սույն օրենքով սահմանված՝ ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատվում է սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի տված գրությամբ.
10. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողից օտարերկրյա պետության տարածքում ծնված կամ օտարերկրյա պետության տարածքում ծննդի գրանցում ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է բացառապես այն դեպքում, երբ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ծնունդը գրանցող օտարերկրյա պետության կողմից ստանալ ծննդի գրանցումը հիմնավորող փաստաթուղթը կամ դրանում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: