FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  122

Ապրանքների բացթողման առանձնահատկությունները մաքսային փորձաքննություն նշանակելու դեպքում.
1. Ապրանքների բացթողումը մինչև ապրանքների բացթողումը նշանակված մաքսային փորձաքննության արդյունքներն ստանալը իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ վճարվել են մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը՝ ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով, և տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը՝ սույն Օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին և 75-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան սահմանված չափով՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով և 3-րդ կետով նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
2. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը չի տրամադրվում հետևյալ դեպքերում՝
    1) ապրանքների հայտարարատուն լիազորված տնտեսական օպերատորն է.
    2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.
3. Եթե մաքսային գործառնությունները հայտարարատուի անունից և նրա հանձնարարականով կատարում է մաքսային ներկայացուցիչը, և այդ մաքսային ներկայացուցիչը սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան հայտարարատուի հետ միասին կրում է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն, ապա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կարող է չտրամադրվել Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանները, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից դրանց սահմանումը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պայմանները պահպանելու դեպքում.
4. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածին և 9-րդ գլխին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  122

5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, եթե մաքսային մարմինը հայտնաբերում է փաստեր, որոնք վկայում են ապրանքների նկատմամբ այն արգելքների և սահմանափակումների և (կամ) ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հնարավորության մասին, որոնք սահմանվել են ոչ որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան սահմանվել են որպես այլ տուրքեր, և եթե հայտարարատուն չի հաստատում դրանց պահպանումը: