Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 300 Միության անդամ չհանդիսացող պետությունների ներկայացուցիչների և պատվիրակությունների անդամների կողմից ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք. Միության անդամ չհանդիսացող պետությունների ներկայացուցիչների, այդ պետությունների խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամների, իսկ փոխադարձության սկզբունքից ելնելով՝ յուրաքանչյուր առանձին անդամ պետության հետ կապված՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների պատվիրակությունների՝ միջազգային բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով անդամ պետությունների տարածքներ ժամանող ներկայացուցիչների, ինչպես նաև նշված անձանց ուղեկցող նրանց ընտանիքների անդամների կողմից՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներն ազատվում են մաքսային զննումից, եթե լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ այդ ուղեբեռը պարունակում է ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանվել են ներմուծման և (կամ) արտահանման արգելքներ կամ կիրառվում է այդ ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրման կարգ, ինչպես նաև որոնց նկատմամբ կիրառվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ և ճառագայթային անվտանգության պահանջներ: Այդ ապրանքների մաքսային զննումը պետք է անցկացվի միայն նշված անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ: |