Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 22 ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ. Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական սեփականություն համարվող օբյեկտների օգտագործումն արդյունագործական (ոչ տնային) նպատակով վճարովի է և համարվում է լիցենզավորված գործունեություն: Գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար լիցենզիա տրվում է հողի սեփականատիրոջը, որն օգտագործողի (վարձակալի) հետ կնքում է պայմանագիր, որում նշվում են օգտագործման ժամկետները, կարգը, նորմերը և վճարի չափը: Օգտագործումը կատարվում է լիցենզիայի և պայմանագրի հիման վրա: Լիցենզիաները տալիս է բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմինը: Պայմանագիրը, լիցենզիայի առկայության դեպքում, բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողը կնքում է հողի սեփականատիրոջ կամ հողն օգտագործողի հետ: Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |